Դեկտեմբերի 26 -ին` ժամը 15։00-ին, տեղի կունենա այնքան սպասված «Շապիտո» մոսկովյան կրկեսի անձնակազմի` Ամանորին նվիրված ներկայացում` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ներկայացմանը ելույթ կունենան կենդանավարժներ, օդային մարմնամարզիկներ, ակրոբատներ և բոլորիս կողմից սիրված ծաղրածուներ։ Մոսկովյան կրկեսի արտիստները Երևան են ժամանել հայկական կրկեսի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Կրկեսը տեղակայված է Կոմիտասի այգու տարածքում` նախկին «Դելֆինարիումի» վայրում։ Կրկեսը ջեռուցվում է: